ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ երեկ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու քվեարկության ժամանակ դեմ քվեարկողներից չի եղել. «Գնա դեմ քվեարկողներին հարցրա, ես, եթե շատ ես ուզում իմանաս, փակ գաղտնի քվեարկությունից, ես կողմ եմ քվեարկել»:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ մի օր էլ ԱԱԾ-ն կգա ձեր հետեւից կամ ձեր ընկերների հետեւից՝ նա պատասխանեց. «Ի՞մ, չէ, չունեմ: Ես վախ չունեմ: Իսկ ընկերների մասին ամեն մեկը իրա տեղը թող խոսա»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումը ձեզ համար է՞լ էր շոկ Նահապետ Գեւորգյանը պատասխանեց. «Իհարկե»:
Հարցին՝ դուք մտերիմ չէի՞ք իրար հետ՝ պատասխանեց. «Ո՞նց կարայինք մտերիմ չլինել, եթե մի մարզի բնակիչ էինք, հարյուր տարվա գեներալ»:
Հարցին՝ դուք չգիտեի՞ք, որ նա բանակի հացը թալանում է՝ պատասխանեց. «Որտեղի՞ց պիտի իմանայի ես, արդեն պրովոկացիոն հարցեր եք տալիս»,- ասաց նա եւ լրագրողների երեսին փակեց աշխատասենյակի դուռը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ