Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն փնտրում է «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» տեսանյութի հերոսին

Հունիս 20,2018 12:09

Հայտարարություն.

բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը պարզելու նպատակով վերջինիս, ինչպես նաև նրան ճանաչող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին դիմում է ՀՀ քաղաքացիներին` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քննվող քրեական գործով քննության ենթակա դեպքերի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտմանն աջակցելու նպատակով:

Հիշյալ քրեական գործով քննություն է կատարվում 2018 թվականի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով:

Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաև համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակից 22.04.2018թ.-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն:

Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պարզելու բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` նրան տուժող ճանաչելու և այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:

Տեսագրության մեջ երևացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա կամ զանգահարել (+374)99 060 266 հեռախոսահամարով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930