Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրության աչքում արժեզրկվում է հայրենասիրությունը, ազատամարտի մասնակցությունը, կամավորությունը. «Ժամանակ»

Հունիս 20,2018 12:10
zinvor

Միանգամայն բնական է, որ արցախյան պատերազմին զուգահեռ ձևավորվող պետական և հասարակական օրգանիզմում, պետական և հասարակական կյանքում պատերազմական գործոնը, պատերազմի մասնակիցների գործոնը ունենալու էր առանցքային նշանակություն: Իդեալականը իհարկե կլիներ այն, որ պետությունն ու հանրությունը իրենց մեջ գտնեին ուժ և իմաստնություն այդ գործոնը քաղաքացիական կյանքում, հատկապես խաղաղ պայմաններում չեզոքացնելու, ավելի կառուցողական-քաղաքացիական հուն տեղափոխելու համար: Սակայն դա չի հաջողվել անգամ շատ ավելի կայացած պետություններին և զարմանալի չէ, որ նոր ձևավորվող պետությունը անկարող եղավ անել դա, լուծել այդ խնդիրը, չեզոքացնել այդ մարտահրավերը: Արդյո՞ք դա արդարացում է: Անշուշտ՝ ոչ: Դա արդարացում չէ այն մարդկանց համար, որոնք պատերազմական գործոնը, «կռվող տղերքի» գործոնը, ռազմա-հայրենասիրականության գործոնը դարձրին իրենց քաղաքական շահերի գործիք կամ խաղալիք՝ հանրությանը մոլորեցնելու, շահարկելու, հանրության վրա հոգեբանորեն ազդելու համար:

Մյուս կողմից դա պետք է լինի դաս մեզ համար, քանի որ մենք շարունակում ենք լինել դե ֆակտո պատերազմող պետություն և հանրություն, ու դեռ երկար ժամանակ լինելու ենք այդ կարգավիճակում, անկախ մեր կամքից, պարտադրված կերպով: Այդ հանգամանքը մեզ պարտավորեցնում է դաս քաղել և անել հետևություն, որպեսզի Հայաստանի պետականության զարգացման նոր փուլում զերծ մնանք պատերազմի գործոնի ապակառուցողական ազդեցությունից, միաժամանակ դրա հետևանքը կանխելով ոչ միայն հանրության խաղաղ-քաղաքացիական զարգացման գործընթացի, այլ նաև հենց ռազմական հարթության վրա:

Ի վերջո, երբ հանրության աչքում արժեզրկվում է հայրենասիրությունը, ազատամարտի մասնակցությունը, կամավորությունը, երբ պարզ է դառնում, որ այդ ամենը իրականում եղել է պատերազմից բերված և քաղաքացիական-խաղաղ կյանքում հանրության վզին փաթաթված գեղեցիկ սուտ, դրա տակ անձնական և խմբային, կլանային խնդիրներ լուծելու համար, դա հարվածում է հանրության պաշտպանունակությանն ու մարտունակությանը: Մյուս կողմից՝ իրավիճակն անշուշտ ունի հակառակ կողմ՝ ընկնում է կեղծիքը, պատռվում է արհեստական քողը, որով փորձ է արվել պատել հանրային աչքը: Վերջին հաշվով, կեղծիքը, արհեստական և պաթետիկ ռազմա-հայրենասիրությունը չեն բերել մարտունակության, չեն ապահովել բավարար պաշտպանունակություն և դա վկայեց Ապրիլյան քառօրյան, երբ ամեն ինչ մնաց ի վերջո հավաքական, տիտանական ճիգի վրա: Ու դա այն դեպքում, երբ մարտահրավերը, պատերազմի ծավալը և բնույթը ամենևին այնպիսին չէր, որ պետք լիներ կանխել և հակահարված հասցնել այդ տիտանական, հավաքական ջանքով:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930