Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ա՛յ տուշոնկա». Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը լրագրողին վիրավորեց՝ նրան տուշոնկա անվանելով

Հունիս 20,2018 11:57

ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողներից մեկին՝ Փայլակ Ֆահրադյանին վիրավորել էր՝ անվանելով՝ «այ տուշոնկա»:

Պատճառը եղել է այն, որ լրագրողը հարցրել է՝ դուք ազգակցական կապերի մեջ եք Մանվել Գրիգորյանի հետ, օգտվե՞լ եք զինվորի բաժին տուշոնկաներից:

Aravot.am-ը Անդրանիկ Կարապետյանին հարցրեց՝ դուք մեր գործընկերոջը վիրավորել եք՝ նրան «տուշոնկա» անվանելով, ի՞նչն է պատճառը՝ նա պատասխանեց. «Ձեր գործընկերը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս պատգամավորի նկատմամբ, որը շատ վիրավորական է: Օրինակ, ինձի հարցրեց՝ դուք էդ տուշոնկայից օգտվե՞լ եք, դա ասելու բա՞ն է պատգամավորին»:

Կարապետյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկ են, բայց լավ հարաբերությունների մեջ երբեք չեն եղել. «Ինձ ասում ա՝ դուք ազգականներ եք ու օգտվե՞լ եք էդ տուշոնկաներից, դա վիրավորական չի՞, երեխեք ջան»:

Մեր դիտարկմանը, որ լրագրողները իրավունք ունեն իրենց հետաքրքրող հարցերը տալ՝ նա պատասխանեց, որ անձնական վիրավորանք է ընկալել հարցը. «Ես դա վիրավորական եմ համարում»:

Կարապետյանի խոսքով՝ «Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է եղել ու հերոս լինելով հանդերձ՝ բանակի սննդին են կպնում, ու երբ այդ նույն հարցը ուղղում են ինձ, ես դա վիրավորական եմ համարում: Յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ դրանից պետք է վիրավորվի: Ինքը, որպես տղամարդ, պետք է հասկանա, որ դա վիրավորական է, եթե իգական սեռի լրագրող ինձ հարցներ՝ ես դա ուրիշ ձեւ կհասկանայի, բայց ինքը, որպես տղամարդ, դա գիտակցելով՝ որպես վիրավորական հնչեցրեց»:

Մեր զարմանքին, որ լրագրողը ԱԺ-ում որպես տղամարդ չի, չէ՞, նա հավատարմագրված լրագրող է, լրագրողի սեռը ի՞նչ կապ ունի հարցի հետ՝ նա պատասխանեց. «Ինքը, որպես արական սեռի ներկայացուցիչ, տարբերություն կա, չէ՞»:

Անդրանիկ Կարապետյանը ներողություն խնդրեց լրագրողից՝ իր բառի համար:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ հարաբերություններին՝ Կարապետյանն ասաց, որ նա իր ազգականը չի, ընդամենը հարսանիքի քավորն է:

Մանրամասները՝  տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930