Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն հինգ օր է՝ Արմավիր քաղաքում բողոքի մինի-ցույցեր են ընթանում: Մասնակիցները պահանջում են Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը:
Ցույցերի կազմակերպիչներից «Արմավիր» նախաձեռնող խմբի անդամ Ավետիս Ավետիսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր իրենք ցույցեր են անելու քաղաքի բոլոր դպրոցների բակերում եւ հորդորելու են ուսուցիչներին, որպեսզի միանան իրենց: Դպրոցներում քննական շրջանը շարունակվում են, ուսուցիչները դեռ աշխատանքի մեջ են:
Ցերեկվա այս ցույցերին կհաջորդի երեկոյան հանրահավաքը: Մեր զրուցակիցն ասաց, որ երեկվա հանրահավաքի մասնակիցների թիվը բավական մեծ է եղել: Այսօր իրենց ակնկալիքներն ավելին են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ