Մի քանի բառով առաջնագծում առկա իրավիճակի մասին.
1.Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժեներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:
2.Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ):
3.Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում
4.Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արցախի նախագահի խորհրդական