Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի արգելոցներից մեկում հայտնաբերվել է զենքի պահոց, որը պատկանում է Հայաստանի քաղաքացու: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջակա միջավայրի պահպանության աշխատակիցները սահմանային ծառայության հետ իրականացրած գործողության ընթացքում արգելոցի տարածքին հարող լքված շինության մեջ հայտնաբերել են զենքի պահոց, որի սեփականատիրոջ անձն արդեն պարզվել է: Նա Հայաստանի քաղաքացի է, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:
Հաղորդվում է, որ զենքն առգրավվել է, իրավախախտը փոխանցվել է ոստիկանությանը: Իրավախախտի անունը կամ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ