Հայաստանի լողի մինչեւ 15 տարեկանների հավաքականի տասը մարզիկներ, որոնք ներկայացնում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀՄՊՄԴ-ն, ԴԴԴ, «Գոլդ Ջիմ», «Գրանդ սպորտ» եւ «Ֆուտբոլի ակադեմիայի» ակումբները, պատրաստվում են մեկնել Թբիլիսի, որտեղ հունիսի 22-ից 24-ը կմասնակցեն լողի ավանդական միջազգային մրցաշարի:
Մեր պատանիներից, որոնք կմասնակցեն բոլոր մրցաձեւերում, Լողի հայկական դաշնության ակնկալիքները մեծ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ