ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը 2018թ. Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Այսօր աշխարհում ավելի քան 68 միլիոն մարդ փախստական կամ ներքին տեղահանված է դարձել հակամարտության կամ հետապնդման արդյունքում։
Դա հավասար է աշխարհի 20-րդ խոշորագույն երկրի բնակչության թվին։
Անցյալ տարի յուրաքանչյուր երկու վայրկյանում մեկ մարդ էր տեղահանվում։
Մեծամասամբ, ավելի աղքատ երկրներում։
Փախստականների համաշխարհային օրը մենք բոլորս պետք է մտածենք, թե ավել ի՞նչ կարող ենք անել օգնելու համար։
Պատասխանը սկսվում է միասնությունից և համերաշխությունից։
Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով ավելի ու ավելի շատ իրավիճակներ, երբ փախստականները չեն ստանում անհրաժեշտ պաշտպանություն, որի իրավունքն ունեն:
Մենք պետք է վերահաստատենք փախստականների միջազգային պաշտպանության ռեժիմի միասնականությունը։
Այսօրվա աշխարհում ոչ մի համայնք կամ երկիր, որ անվտանգ ապաստան է տրամադրում պատերազմից կամ հետապնդումից փախած մարկանց, չպետք է մնա միայնակ և անաջակից։
Կանգնում ենք միասին, կամ ձախողում ենք։
Այս տարի Փախստականների համաշխարհային համաձայնագիրը կներկայացվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։
Այս համաձայնագրով նախատեսվում է ճանաչել հյուրընկալող համայնքներում փախստականների ունեցած ներդրումները։
Քանի դեռ կան պատերազմներ և հետապնդումներ, կշարունակեն լինել փախստականներ։
Փախստականների համաշխարհային օրը խնդրում եմ ձեզ հիշել նրանց։
Նրանց պատմությունը դիմացկունությունն է, համբերատարությունը և խիզախությունը։
Մերը պատմությունը պետք է լինի համերաշխությունը, կարեկցանքը և գործողությունը։