Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիրի քաղաքապետ, մենք քեզ մերժում ենք». բողոքի ցույց Արմավիրում

Հունիս 19,2018 21:03

«Հպարտ արմավիրցի, դուխով արմավիրցի, եթե դու լռելու ես, ո՞վ պետք է տեր կանգնի քո քաղաքին»,- այս պահին Արմավիրում ընթացող Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Արմավիր նախաձեռնող խմբի» անդամ Դավիթ Հովհանիսյանը:

Նա հարց բարձրացրեց՝ արմավիրցու մասին ո՞վ պետք է մտածի, եթե ոչ բոլորս: Նա նշեց, որ քաղաքապետն՝ իր այս անտարբերությամբ ևս մեկ անգամ ապացուցում է, որ արմավիրցին իրավացի է, և այստեղից հնչած խոսքերը զուր չեն: Ցուցարարները վստահեցրին՝ նրանց օրն էլ է գալու, որ բյուջեից տարիների ընթացքում գումարներ են մսխել, յուրաքանչյուրից կտրել, յուրաքանչյուրի ուրախությունից զրկել, պետք է պատասխանատվություն կրեն:

Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց. «Այսօր չլինի, վաղն էլ չլինի, մեկ է, հետ չենք կանգնելու: Մենք Արմավիրը շատ ենք սիրում ու մինչև վերջ պայքարելու ենք: Ամեն օր այստեղից հնչելու է երաժշտությունն ու ամեն օր այստեղից մեր չակերտավոր ժողովրդավար քաղաքապետը մեզնից մեր խնդիրներն է լսելու»:

Հիշելով քաղաքապետի նախընտրական խոստումները՝ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց. «Ժողովրդին օդ խոստումներ տվեցիք, թե սպորտ, բիզնես եք զարգացնելու, բայց դուք Ձեր քաղաքում ոչ մի չեմպիոնի անուն չգիտեք: Ու վերջում էլ, երբ Ձեզ հարցնում են՝ ինչու չգիտեք, Դուք մեզ պատասխանում եք՝ խի՞ պիտի իմանամ: Դու պարտավոր ես յուրաքանչյուրին անունով էլ չիմանաս, դեմքով պիտի իմանաս»:

Այնուհետև դիմելով Արմավիրի քաղաքապետին՝ նշեց՝ ոչ թե թող պատուհանից հետևի ու ափալ-թափալ հրաման տան այդ խնդիրներն ուղղելու, այլ դրանց լուծման համար 14 տարի ունեցել էր, թող լուծեր այդ խնդիրները: Եզրափակելով Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց. «Մինչև մեր քաղաքապետը չհասկանա, որ արմավիրցին իրենից հոգնել է, արմավիրցին ամեն ինչ անելու է, որ լումա այլ լումա բյուջեն հետ բերի»:

Այնուհետև բողոքի ցույց անող արմավիրցիները հայտարարեցին՝ քաղաքապետ, մեր սիգնալներով մենք քեզ մերժում ենք: Հետո էլ վստահեցրին՝ բողոքի ցույցերը կշարունակվեն մինչև քաղաքապետը հրաժարական չտա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930