ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամենակոշտ որակումներ է հնչեցրել Մանվել Գրիգորյանի հասցեին։ Այսօր էլ Զոհրաբյանը Մանվել Գրիգորյանին որակեց «ջեբկիր կենդանի», ով գողացել է զինվորի հացը, եւ, ըստ էության, խորհուրդ տվեց պատիվը փրկելու համար ինքնասպան լինել։
Այսօր ԱԺ միջանցքներում խոսակցություններ կային, որ հնարավոր է Մանվել Գրիգորյանի ընտանիքը, կամ վերջինիս երկրապահ ընկերները որոշեն հաշվեհարդար տեսնել Նաիրա Զոհրաբյանի հետ։
Ի պատասխան մեր այդ հարցադրման, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ ճշմարտությունը ասելու համար պետք է վախենալ, կամ զգուշանալ։ Նրանք, ովքեր վախենում են ճշմարտությունն ասելուց, ինձ համար ողորմելի են։ Սա մեկ։ Երկրորդ՝ իմ վախը վաղուց չափված է եւ դա պետք է որ լավ իմանա ցանկացած ոք, ում մտքով կարող է անցնել, որ ինձ հնարավոր է ինչ-որ բանով վախեցնել։ Եւ երրորդ՝ ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է այդքան հիմար լինել, որ հանկարծ մտքով անցնի իմ կամ իմ ընտանիքի հանդեպ որեւէ քայլ անել։ Առայժմ այսքանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
այս աստիճանի լարուածութիւնների մէջ, եթէ միակ անձը որու որոշեն վնաս հասցնել, այս տիկինն է լինելու, այլեւս իրապէս անվայելութեան գագաթնակէտը հասած կ’ըլլան այդպիսի «հայեր»… իրենց ծանօթ կամ մօտ անձեր պէտք է որ միջամտեն, կանխեն որեւէ այդպիսի ահաւոր սայթաքում…
անկախաբար այս յատուկ պարագայից սակայն, աւելի լայնօրէն – եւ լրջօրէն – , ներազգային քաղաքացիական բիրտ բախումների կարելիութիւնը կայ անշուշտ… յուսանք որ առաջքը կ’առնուի…