Շվեյցարական Նյոն քաղաքում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» իմացավ իր առաջին մրցակցի անունը: Դա Շոտլանդիայի բազմակի չեմպիոն «Սելթիկն» է:
Հանդիպումները կայանալու են մրցակիցների խաղադաշտերում: Եթե «Ալաշկերտին» հաջողվի հաղթահարել ՉԼ առաջին արգելքը, երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը կհանդիպի Իսլանդիայի «Վալյուր» եւ Նորվեգիայի «Ռուսենբորգ» հակամարտության հաղթողի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ