ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունիսի 19-ին Գորիս- Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում
տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման
աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն