Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում». Նիկոլ Փաշինյան

Հունիս 19,2018 20:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերիին:

Զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական փոխգործակցության մակարդակը և անհրաժեշտ համարել ընդլայնել կապերը տնտեսության ոլորտում: «Երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցության լավ հեռանկարներ ենք տեսնում և վստահ ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել կոնկրետ արդյունքների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ լիբանանցի ներդրողները կարող են գործունեություն ծավալել նաև մեր երկրի երեք ազատ տնտեսական գոտիներում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերած դիրքորոշման համար:

Դեսպան Դաղերին ընդգծել է Լիբանանի հայ համայնքի կարևոր դերը երկրի քաղաքական, հասարակական կյանքում և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ նախապատրաստվում է լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ աշնանը մեր երկիր է ժամանելու նաև Լիբանանի նախագահը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930