Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան»

Հունիս 19,2018 19:58

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին խնդրեցինք պատասխանել հետևյալ հարցին.

Պարոն Սողոմոնյան, երեկ` հունիսի 18-ին, Գյումրիի ավագանին որոշում է կայացրել զրկել Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:

Ինչպե՞ս կարձագանքեք այս իրադարձությանը:

– Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքրում:

Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930