Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Տիրայր քահանա Հովակիմյան. «Էջմիածինն ազատագրվեց բռնապետությունից»

Հունիս 19,2018 19:33

Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված սկանդալային բացահայտումները ցնցել են նաեւ ամբողջ աշխարհում ապրող հայությանը:

Հայֆայի եւ Իսրայելի հյուսիսային շրջանների հոգեւոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանն այսօր Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց. «Ցնցված եմ ԱԱԾ-ի արած բացահայտումներից: Թերեւս, ամենից շատ հուզված եմ աշակերտների՝ հասցեատեր զինվորին ուղարկած նամակների տեղ չհասնելով: Նրանք երկու տարի խաբված են եղել:

Ես ինքս էջմիածնեցի եմ: 14 տարեկանում եմ դուրս եկել իմ հարազատ քաղաքից, սակայն կապս երբեք չեմ խզել: Ամեն տարի ընտանիքիս հետ գալիս եմ Հայաստան՝ Էջմիածնի մեր տուն: Բայց միշտ տեսել եմ, որ էջմիածինցիների աչքերում ժպիտ չկա, երջանկություն չկա: Իսրայելից միշտ հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին: Ապրիլյան թավշյա հեղափոխության օրերին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր, ես եկա Երեւան՝ հանդիպելու նրան: Ուզում էի համբուրել այն մարդու ճակատը, որը մտադիր է Հայաստանն ազատագրել լճացումից: Նրան հանդիպեցի, նրա հետ քայլեցինք եւ ցանկությունս ի կատար ածեցի:

Այսօր էլ հետեւում էի Ազգային ժողովի արտահերթ նիստին: Բավարարված եմ պատգամավորների որոշումով: Էջմիածինը ազատագրվեց բռնապետությունից», – ասաց հոգեւորականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930