Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հեղափոխությունից հետո տեղական ժողովրդավարության հարցը՝ ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստում

Հունիս 19,2018 19:15

Հունիսի 18-ից Ստրասբուրգում ընթանում են ԵԽ Կոնգրեսի աշխատանքները: Հայաստանի պատվիրակությունը Կոնգրեսում ունի 4 անդամ և 4 փոխարինող։ Այսօր կայացավ Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի համայնքների միության նախագահ, ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը տեղեկացրեց՝ ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստի օրակարգում ներառված էր նաև Հայաստանում տեղական ժողովրդավարության վիճակի հետ կապված հարցը։

Պարոն Երիցյանը հայտնեց. «Կոնգրեսի տնօրեն Ժան Փիլիպ Բոլուլը ներկայացրեց օրեր առաջ Հայաստան կատարած այցի, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանի համայնքների միության նախագահ, ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի հետ հանդիպումների մանրամասները։ Նախարար Սուրեն Պապիկյանը նաև հրավիրվել է մասնակցելու Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք նստաշրջանի աշխատանքներին»:

Հետաքրքրվեցինք՝ Բյուրոն քննարկե՞լ է հետհեղափոխական շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակը, պարոն Երիցյանը պատասխանեց. «Բյուրոն քննարկեց Հայաստանում հեղափոխությունից հետո տեղական ժողովրդավարության հետ կապված հարցեր: Առաջարկվել է հարցը քննարկել նաև հունիսին Թուրքիայում կայանալիք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին։ Իսկ Կոնգրեսի կողմից Հայաստան մոնիթորինգային այցը նախատեսվում է 2019 թվականի 2-րդ կեսին»։

Հիշեցնենք` ՀՀ-ն և ԵԽ Կոնգրեսը ստորագրել են Կոնգրեսի հանձնարարականների իրականացման ճանապարհային քարտեզ։

Կոնգրեսը քննարկեց նաև բյուջեի ճգնաժամի վերաբերյալ հարցեր: Նման իրավիճակի առաջացման պատճառներից է նաև այն, որ Թուրքիան վերադարձել է ավանդական վճարման չափին, ՌԴ-ի անդամավճարի վճարման սառեցման հետ կապված կա անորոշությունը։ Էմին Երիցյանը հայտնեց՝ այս 3 գործոնները բերել են Կոնգրեսի բյուջեի 10%-անոց կրճատման. «Ֆինանսական ճգնաժամին ընդառաջ նախատեսվում են քայլեր 2 հիմնական ուղղություններով։ Քննարկվում է պատվիրակությունների կազմի փոփոխությունը՝ մեծ պատվիրակությունների կրճատում՝ կապակցելով բնակչության թվին։ Քննարկվում է պատվիրակությունների համար գրավոր և բանավոր թարգմանությունները կրճատելու, աշխատանքային լեզուների կրճատման հարցը»:

Նշենք՝ այս հարցերը կքննարկվեն աշնանային նիստերում։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930