Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակ ենք խնայում, որ խնդիրը հանդարտ քննարկենք». Փաշինյանը՝ «կուտակայինի» մասին

Հունիս 19,2018 17:43

«Պարզաբանեմ, թե ինչու է Կառավարությունն այդ որոշումը կայացրել՝ կուտակային կենսաթոշակների առնչությամբ: Մենք ժառանգել ենք իրավիճակ, երբ հուլիսի մեկից ուժի մեջ էր մտնում այդ օրենքը: Մենք քիչ ժամանակ ունեինք որեւէ բան անելու համար: Մեր լուծումը ոչ թե մեր ընդհանուր մոտեցումն է, այլ արտահայտում է նպատակ՝ խնդիրը բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ պետք է քննարկվի»,-«Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի ժամանակ այսօր անդրադառնալով փաստին, որ հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգը՝ պարտադիրի բաղադրիչով,  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը;

«Կան նախարարներ, որոնք պնդում են, որ այդ համակարգը սահմանադրականության հետ կապված խնդիր ունի, բայց մենք այսպես ժամանակ ենք խնայում, որպեսզի հանդարտ կերպով խնդիրը քննարկենք եւ հասնենք համաձայնեցված որոշումների»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նոր կառավարությունը չգնաց օրենքը հետաձգելու ճանապարհով, քանի որ «Իմ քայլը» շարժման սկզբունքներից մեկը՝ համերաշխությունը, կարող էր խախտվել. «Այն 207 հազար մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով արդեն կուտակայինի համակարգի մեջ էին, ստացվում է, որ նրանց պետք է ասեինք՝ մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել: Այդպես կխախտեինք նրանց հանդեպ համերաշխության սկզբունքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930