Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի 15-ամյա բնակիչ Վարդան Ամիրխանյանը հունիսի 15-17-ը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Հունգարիայի Գյոր քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
Կոթեցի հայտնի ըմբիշ, ազատամարտիկ Բաղիշ Ամիրխանյանի կրտսեր որդին առաջնությունում անցկացրեց 5 գոտեմարտ, զիջելով միայն Եվրոպայի չեմպիոն դարձած Ռուսաստանի ներկայացուցչին: 44 կգ քաշային կարգում, 3-րդ տեղի համար մրցավեճում Վարդան Ամիրխանյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամիկ Հեյբաթովին:
Վ. Ամիրխանյանը Եվրոպայի առաջնությանը իր մասնակցելուն աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալ է Դոնի Ռոստովում բնակվող կոթեցի գործարար Սպարտակ Սահակյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ