Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին». Սասուն Միքայելյան

Հունիս 19,2018 16:06

«Ստուգողը ե՞ս եմ: Ձեր հարցադրումը մի քիչ բան ա, էլի…Կան իրավապահ մարմիններ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարցին`ե՞րբ են ստուգվելու ՊՆ գլխավոր Ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի տունն ու ամառանոցը: Լրագրողը հստակեցրեց`ձեր իշխանությունը: Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենց իշխանությունն իր գործունեությունը ծավալում է պարզ ու թափանցիկ:

Եթե Մանվել Գրիգորյանի պահեստներում միայն զենք հայտնաբերված լիներ, Սասուն Միքայելյանն իրեն շատ չէր մեղադրի. «Բայց բանակի ու զինվորի հացը ոնց կարող էր… գեներալ մարդ ոնց կարա՞ նման բան անի»: Ինքն ասում է`գնահատականը ժողովուրդը տվեց, ինքը չի կարող գնահատի. «Հանրապետության դատախազը ասաց`գնում ա քննություն, պարզ կլինի»: Կրկնում է`նախորդ իշխանությունը բանդա է եղել, իշխանություն չի եղել ու «բանդան նման գործողություններ է ծավալել տարիների ընթացքում»: Այս կարգի մարդկանց էլ ասում է`պահել են, որ հասարակության մեջ վախի մթնոլորտ տարածեն, անպատժելի լինեն եւ իրենց համար քվե ապահովեն:

Aravot.am-ը հիշեցրեց`ժամանակին, 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ Դուք էլ էիք այդ իշխանության մաս կազմում, որին «բանդա» եք անվանում: Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ժամանակին ես եղել եմ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր: Ես հպարտ եմ: Հանրապետական կուսակցությունը ես եմ Վազգեն Սարգսյանի հետ մեր տարածքում, Կոտայքի մարզում հիմնել: Այդ տարիների գործունեության ընթացքում ես պարզ, արդար, ամեն ինչ ասել եմ: Եվ ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, չեմ եղել հանրասեփական կուսակցության անդամ: Սրանք հանրասեփական կուսակցության անդամ են եղել: Դուք լավ գիտեք, Վազգեն սպարապետի օրոք ՀՀԿ-ն ինչ գործունեություն է ծավալել եւ ինչ կարգ ու կանոն է եղել: Չեմ խորանա: Մի բան`եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին»:

Շատ ունե՞ք պատժելի գեներալներ` Aravot.am-ի հարցին էլ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Չգիտեմ: Չեմ կարա ասեմ: Ոչ մեկի չեմ կարա մեղադրեմ: Բայց որ բոլորը կպատժվեն օրենքի առաջ հավասար, դուք էլ երեւի համոզվեցիք: Դա փաստ է»: Սասուն Միքայելյանը որեւէ կերպ անուններ չտվեց: «Ես գուշակ չեմ քո համար»,- հարցերին այսպես պատասխանեց:

Ասաց. «Ես ծանր եմ տանում էս ամեն ինչը»: Նկատի ունի Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ-ի գործողությունները եւ հայտնաբերածը: Ոչ նրա համար, որ ընկեր է, ազատամարտիկ, այլ որ «մեր ազգը նման բանով մեղադրվում է»:

Մանրամասները`տեսանյութում

Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց, որ 2008 թվականին իր տանն էլ խուզարկություն եղավ, իրեն պատկանող տարածքում հայտնաբերումներ եղան: «Իմ մոտից ոչ մի զենք չեն հանել: Ես զենքով չեմ դատվել: Զինամթերք են հանել: Եղել է այն զինամթերքը, որ 88-ին… էն էլ ուռճցրին»: Aravot.am-ի հարցին`հնարավո՞ր է հիմա էլ ուռճացրած լինեն, պատասխանեց. «Չի կարա նման բան լինի: Դուք էն ժամանակ էլ տեսել եք ինչ են արել, հիմի էլ տեսնում եք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930