Հայաստանի տարածքում մեծ քանակությամբ կենդանիներ կան անազատության մեջ, որոնց մեծ մասը մասնավոր հավաքածուներում են: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը:
«Սա համատարած երևույթ է Հայաստանում, և քանի տարի է անընդհատ բարձրաձայնվում է այս խնդիրը: Բազմաթիվ նամակներին Բնապահպանության նախարարությունը պատասխանում է, որ չկա օրենք, որը կսահմանափակի մասնավոր անձերին կենդանիներ պահելը»:
«Փրո Փոուզ» կենդանապաշտպան բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը նշում է, որ 20 տարի է՝ այդ մասին խոսվում է, և սա միակ ոլորտն է, որում ընդհանրապես առաջընթաց չի գրանցվել:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը մարդկային հասարակության առողջապահության և անվտանգության հիմնախնդիր է: Այն, որ մենք ունենք սրվող համաճարակային իրավիճակ,այն, որ ունենք ֆիզիկական անվտանգության խնդրի սրվող իրավիճակ հատկապես երեխաների ոլորտում՝ միանշանակ պետք է լինի Կառավարության անմիջական վերահսկողության ներքո»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ