Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբեւիցե Մանվելի շրջապատից չեմ եղել». Գալուստ Սահակյան

Հունիս 19,2018 15:25

«Ես հետաքննիչ մարմին չեմ: Համբերեք, մինչեւ խնդիրը կքննարկվի եւ կներկայացվի հասարակությանը: Բայց ես լսել եմ այդ հաղորդումը, ես էլ եմ էդ հաղորդման տպավորության տակ, դրա համար մենք մեր հաղորդագրությունը հանձնեցինք ժողովրդին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցի քվեարկության ժամանակ, ասաց Գալուստ Սահակյանը: Լրագրողները հետաքրքրվել էին` Մանվել Գրիգորյանի ինչի՞ն էր պետք բանակի համար նախատեսված սնունդը:

Հնարավո՞ր է` ՀՀԿ-ի շրջապատում էլի այդպիսի մարդիկ լինեն հարցին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ անհատ մարդիկ՝ ես կամ դուք, պետք է մտածենք, որ մեր շրջապատում էլի այդպիսի մարդիկ կան: Եթե էդպիսի մարդիկ կան, դուք կամ մյուսները ճանաչում եք, կարող եք հիմա արտահայտվել: Ժամանակներն այնպիսին են, որ կգնան, կհամոզվեն` այդպիսի բան կա՞, թե՞ չէ»:

Գալուստ Սահակյանը համաձայն չէ, որ այս բացահայտումներն արդյունք են իշխանափոխության եւ երկրում նոր իրավիճակի հանգամանքներով: «Մի մտածեք, որ հայ իրականությունը կապված է իշխանափոխության հետ: Մենք մի ճանապարհ ունենք գնալու: Երբեք մի մտածեք, որ այդ ճանապարհով գնում ենք իշխանափոխության հետեւանքով: Կարող էր իշխանափոխություն չլիներ, եւ 10 տարի հետո նույն բանը լիներ, բացահայտվեր»,- պատասխանեց նա:

Գալուստ Սահակյանը համաձայն չէ նաեւ, որ ամեն ինչ եղել է ՀՀԿ-ի թողտվությամբ: Ասում է`բոլոր կուսակցություններն են մեղավոր եւ պատասխանատու. «Երկրում ինչքան արատավոր բան կա, տեսնում եմ իմ մեղավորությունը, ոչ թե տեսնում եմ որպես ՀՀԿ լիդերներից մեկը, այլ` որպես քաղաքացի»:

Մանրամասները`տեսանյութում

Լրագրողները նկատեցին`Դուք իր շրջապատից էիք, ինչպե՞ս կարող էր իր մտերիմ շրջապատը տեղյակ չլինել: «Երբեւիցե Մանվելի շրջապատից չեմ եղել, բայց Մանվելին էլ եմ ճանաչում, բոլոր պատգամավորներին էլ եմ ճանաչում»:

Aravot.am-ը հիշեցրեց` բազմիցս է նրա տանն ու ամառանոցում խնջույքների մասնակցել, առիթ չի՞ ունեցել պահեստներ մտնելու: «Տարիների ընթացքում եղել է եւ ներկա եմ եղել, ի՞նչ կա»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը`հավելելով. «Ազգային հերոս է եղել, դրա համար էլ մեզ հետ ԱԺ-ում էր»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Դե իհարկե Մանվելի շրջապատից չի: Մանվելի հաշվին կերել-խմել է ու նաեւ վայելել Մանվելի տունը, տեսել կենդանիներին ու մեքենաները: Պետքը չի եղել, թե Մանվելին որտեղից այդքան հարստություն: Ու հիմա փախնում է:
    Այդպիսին են բոլոր հանմրապետականները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930