ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սինոփսիս Արմենիա» գիտահետազոտական կենտրոնում է՝ ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընկերության ձեռքբերումներին եւ առաջարկներին։
Ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը դիմելով վարչապետին՝ գոհունակություն հայտնեց այն փաստի շուրջ, որ վարչապետն առաջին անգամ որպես մասնավոր ընկերություն իրենց հիմնարկ է այցելում։
Ապա Մուսայելյանը նշեց որ, «Սինոփսիսը» 5-8 հազար աշխատատեղ է ստեղծել սպասարկման ոլորտի համար, մինչդեռ որոշ տնտեսագետներ այդ մասին բացասաբար են արտահայտվում եւ այդ փաստը ներկայացնում որպես «սպասարկող երկրի» միտում։
Հովիկ Մուսայելյանի խոսքով, եթե «Սինոփսիսի» պես տասը կառույց կարողանա գործել Հայաստանում, մոտ 80 հազար աշխատատեղ կստեղծվի։ Մուսայելյանը նաեւ շեշտեց, որ վստահում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ՏՏ ոլորտը զարգացնելու գործում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ