«Ես իմ օգնությունը «պրյամո» ուղարկել եմ Ղարաբաղ, կարաք դուք Ղարաբաղից հարցնեք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցին`այն օգնությունը, որը ժամանակին ինքը ԵԿՄ-ի միջոցով ուղարկում էր բանակին`հնարավո՞ր է, որ տեղ հասած չլինի:
Հիշեցնենք, Սամվել Ալեքսանյանի եւ Մանվել Գրիգորյանի ջերմ հարաբերությունները ինչ-որ մի պահի խզվեցին: Մամուլում հրապարակումներ եղան, որ խնդիրը կապված է Սամվել Ալեքսանյանին`ԵԿՄ-ի միջոցով բանակին տրամադրված օգնությունների հետ:
Այլ հարցերի Սամվել Ալեքսանյանը չպատասխանեց:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ