Մտավախություն չունե՞ք, որ նույն ստուգումները ԱԱԾ-ն ձեզ մոտ կիրականացնի`հարցն այսօր խորհրդարանում լրագրողները տվեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին, երբ նա քվեարկում էր իր խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցով:
«Այդ հարցին պատասխանել եմ. ուրախ կլինեմ, որ վերաբացվի եւ դուք անձամբ տեսնեք, որ ինչ հայտարարություններ, որ եղել են իմ կողմից ժամանակին, եղել են միմիայն ճշմարտություն»,- պատասխանեց Միհրան Պողոսյանը։
Իսկ ինչ կատարվում է Մանվել Գրիգորյանի շուրջ, նա չի մեկնաբանում: Ասաց`պետք է փաստերով հիմնավորվի:
Մանրամասները`տեսանյութում
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին էլ բարկացրեց լրագրողի հարցը`մտավախություններ չունի՞, որ ԱԱԾ-ն իր դեմ էլ փաստեր կներկայացնի: «Քո դեմ ավելի շուտ կներկայացնի, քան իմ դեմ»,- ասաց նա:
Մանվել Գրիգորյանի հետ կատարվողն էլ չմեկնաբանեց: «Իրավապահ մարմինները կպարզեն»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ