ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ֆելիքս Ցոլակյանի համար Մանվել Գրիգորյանի տան եւ ամառանոցի պահեստներում հայտնաբերվածից «բաներ» կային, որ անսպասելի էին:
Այսօր խորհրդարանում, Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետախուզում սկսելու եւ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցերի քվեարկության ընթացքում, լրագրողների հետ զրույցում, պարոն Ցոլակյանն ասաց`հնարավոր է, որ առանց ԱԱԾ-ի եւ իրավապահ մարմինների, առանց Սերժ Սարգսյանի իմացության Մանվել Գրիգորյանը «դա արած» լիներ:
«Ինչ-որ տեսա, անսպասելի էր. երեխաների նամակների հետ կապված, սնունդի հետ կապված… զենքի հետ կապված, կարելի էր սպասել: Դա ուրիշ հարց է: Կռված մարդիկ են, գնացել են, եկել են, հնարավոր է զենք լիներ»,- ասաց նա:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ