Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես հերոս կորցրի». Շուշան Պետրոսյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Հունիս 19,2018 14:31

«Մանվել Գրիգորյանը մարտական ուղի է անցել, միշտ հարգանքով եմ վերաբերվել մարտական ուղի անցած մարդուն, իսկ ինքն այդպիսին է եղել ինձ համար գոնե մարտակերտցիների հետ աշխատելիս, իրենց պատմություններից»,- այսօր ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Ըստ նրա, վաստակը չի կարելի մոռանալ, բայց ամեն ինչ ավարտվում է պատերազմից հետո:

Հարցին՝ առանց քաղաքական աջակցության, Մանվել Գրիգորյանը կարո՞ղ էր այդքան բան անել՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե, դուք մոռանում եք, որ այստեղ սուբյեկտիվ պահ կա, մենք բոլորս սիրում ենք զինվորին, բոլորիս մոտ լուռ բան կա զինվորի հանդեպ: Ո՞ր մեկը կհանդգներ կանգնեցնել զինվորական շարասյունը, զինվորական հագուստները, ի՞նչ են տարբերում մարդիկ՝ դրանք բանակից են, թե՝ երկրապահ»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ շոկային վիճակում է. «Ես առաջնագիծ եմ տարել ամեն ինչ հասցրել, ռմբակոծության տակ եմ եղել, ամեն ինչ անցել եմ, դրա համար…զինվորից ո՞նց կարելի է վերցնել ինչ-որ բան»:

Հարցին՝ բանակի նախկին ղեկավարությունից նման բան սպասո՞ւմ եք՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Գոնե հիմա չէ, էլի, կարող է սիրտս չդիմանա, ուզում եմ հույս փայփայել, որ չէ»:

Հարցին՝ մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք Մանվել Գրիգորյանին՝ նա պատասխանեց. «Ես դժվարությամբ եմ կորցնում հերոսներին, իսկ ինքը մեր հերոսներից մեկն է եղել արցախյան ազատամարտի: Ես հերոս կորցրի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930