Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը զինվոր է ծեծել. նա չի կարող մյուս հերոսների հետ նույն հարթության վրա լինել. ապրիլյան քառօրյայի մասնակից

Հունիս 19,2018 14:15

«Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» նախաձեռնության հեղինակ, դիրքապահ, «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը «Տեսակետ» ակումբում հայտարարեց, թե Հադրութում մեծ աղմուկ է բարձրացրել այն, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զինվոր է ծեծել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մանրամասներ կներկայացնի՞, Մանուելը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանը Հադրութում մեր զորամասի առաջ զինվորների էր ծեծել, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: Ես նրան երբևէ չեմ տեսել, երբևէ իր հետ չէի շփվել, զարմացած էի: Հիշում եմ, որ ասում էին, թե զինվորները ճանապարհին կանգնած են եղել, ինքն անցնելուց է եղել, ճանապարհը նեղ է եղել, իջել է, և զինվորների հետ բախում եղել: Փոխանակ հարցներ՝ ո՞նց եք, ինչո՞վ օգնեմ, բախում է եղել»:

Կարող եմ ասել, որ զինվորների մեջ նրա նկատմամբ վախ կար: Ես երբեք ոչ մեկից վախ չեմ ունեցել, բայց հիշում եմ, երբ Մանվել Գրիգորյան էին ասում, մարդիկ այլ մթնոլորտում էին հայտնվում: Պատմում էին, որ եթե Էջմիածնում մեկը սրճարանում նստած էր լինում, եթե Մանվել Գրիգորյանը մոտենում էր, նա պետք է տեղը զիջեր»:

Մեր հարցին՝ կո՞ղմ է, որ Մանվել Գրիգորյանին զրկեն Ազգային հերոսի կոչումից՝ հատկապես հաշվի առնելով նաև ԱԱԾ բացահայտումները այն մասին, որ նա զինվորի բաժինն իր վագրերին ու արջերին է տվել, Մանուելը պատասխանեց. «Միանշանակ: Չեն կարող Մանվել Գրիգորյանը և մյուս հերոսները նույն հարթության վրա լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930