Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին կոչ են անում ինքնասպանության գնալ. «Մանվելին կփրկի միայն պարանը»

Հունիս 19,2018 14:12

«Մեր վարչապետն իր ելույթներում բազմիցս նշել է, որ վենդետաներ չեն լինելու, այս խոսքերը որոշ մարդիկ, որոշ քաղաքական գործիչներ յուրովի էին հասկանում, կամ լուրջ չէին վերաբերվում եւ հեղափոխությունն էլ յուրովի էին հասկանում, ցանկանում էին լուծել իրենց անձնական հարցերը»,- այսօր ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ «եթե մեղադրանքները հաստատվեն, Մանվելին չեն փրկի ոչ մուրճը, ոչ մեխը, ոչ նալը: Նրան կփրկի միայն պարանը»:

Ըստ նրա, այսպես կոչված հերոսի արածներն աններելի են, հիմա չգիտենք, թե ինչպես է նա նայելու երեխաների աչքերին. «Այդ խարանը միայն կարող է հանել պարանը՝ մեր ժողովրդի ծանրացած սրտից: Եթե սա հաստատվի, մենք խնդիր ենք ունենալու ամենածանր երեւույթի հետ, խնդիր ենք ունենալու, որ այլեւս հայ մարդը իր հավատը բանակի նկատմամբ սասանված կհամարի նմանների պատճառով»:

Բագրատյանն ասաց, որ տեսնում ենք, թե ինչպես են հարստանում հրամանատարները՝ բոլորիս աչքի առաջ, ինչպես են դղյակներ կառուցում. «Պարոն դատախազն ասում է՝ հայտնեք այդ մասին, ակնհայտ իրողությունների մասին չեն հայտնում, պարո՛ն դատախազ, տեսեք ձեր շուրջը դղյակները, հարցրեք, թե ում են պատկանում, որ զինվորականին, հաշվեք ու տեսեք, որ այդ զինվորականի ստացած աշխատավարձը առավելագույնը այդ դղյակի դռան գինն արժի»:

Հիշեցնենք, որ պատգամավորները 3 դեմ եւ 81 կողմով անձեռնմխելիությունից զրկեցին Մանվել Գրիգորյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930