ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 4-ամյա սան Ալեքսան Խաչատրյանին, որը 36 րոպեում կատարել է 1155 կքանստում՝ սահմանելով հանրապետության նոր ռեկորդ:
Նախարարը շնորհավորել է փոքրիկ Ալեքսանին, հորդորել՝ շարունակելու մարզումները և հույս հայտնել, որ նա ապագայում կդառնա լավ մարզիկ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն