Գլխավոր դատախազը միջնորդել էր համաձայնություն տալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելուն:
Պատգամավորների քվեարկության արդյունքները ամփոփելով՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ասաց, որ 85 քվեաթերթիկներից մեկը եղել է անվավեր, 81 պատգամավոր կողմ է քվեարկել, 3-ը՝ դեմ:
Քիչ անց պատգամավորները կքվեարկեն արդեն Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու հարցին՝ դեմ կամ կողմ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ