Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Նվեր Ծառուկյանը՝ որպես անվճար հիմունքներով սովորող ուսանող է ստացել տարկետման իրավունք

Հունիս 19,2018 13:16

Ավելորդ շահարկումներին վերջ տալու նպատակով ներկայացնում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հիմնավորումը, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/933/justification):

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 12-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերում Հայաստանի Հանրապետության մարզիկները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են ցուցաբերել միջազգային մրցասպարեզներում՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Հաշվի առնելով բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերն ընդգրկելու ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ:նհրաժեշտ է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցուցաբերած արդյունքները հաշվարկել ոչ թե 1-2-րդ, այլ 1-3-րդ տեղերի հաշվարկով՝ առաջնակարգ մարզիկներին աջակցելու համար:

Պարզաբանենք, որ Նվեր Գագիկի Ծառուկյանը՝ որպես Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում (անվճար ուսուցում) արդեն իսկ մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք:

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվում են ոչ օլիմպիական՝ ուշու, սամբո, շախմատ մարզաձևերը ներկայացնող մարզիկներին (մարզական արդյունքների հիման վրա) տարկետում տալու պայմանները, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է նշված մարզաձևերի ցանկում ավելացնել նաև նավամոդելային սպորտը և բազկամարտը: Վստահ ենք, որ վերոհիշյալ որոշմամբ տարկետում ստացող մարզիկները միջազգային ամենահեղինակավոր մրցահարթակներում շարունակելու են բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930