Լրահոս
Օրվա լրահոսը

Դոն Պիպոն ու գեներալ Մանվելը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական աղմկոտ իրադարձություններին

Հունիս 19,2018 12:48

Այն, որ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի անունը կապված է բազմաթիվ ապօրինի և անընդունելի, աղմկահարույց դեպքերի հետ, ես մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ, դարձել շատերի համար քննադատության թիրախ, թե՝ ինչպես կարելի է մրոտել ազգային հերոս Մանվել Գրիգորյանի ազնիվ վաստակն ու պատվավոր անունը:

Սակայն, ինչպես մեր հայրենակիցներն, այնպես էլ ես, նույնիսկ մղձավանջում, չէի կարող պատկերացնել, որ Արցախյան պատերազմին մասնակցած մարդը, անկախ իր հետագա քաղաքական ու կալվածատիրական գործունեությունից, կարող է այնքան ընկնել, որ մեր հպարտություն, իր զոհված ընկերների արյամբ ստեղծված բանակի զինվորի հացը յուրացնի ու սեփական գիշատիչներին կերակրի:

Ինչևէ, թե՛ Մանվել Գրիգորյանի կատարածների և թե՛ այլոց ապօրինությունների վերաբերյալ ԱԱԾ-ն խոստանում է նոր բացահայտումներ ներկայացնել, տեղեկատվությունն արագ և լիուլի սփռվում է:

Իսկ մինչ այդ, իհարկե, բոլորի ուշադրության կենտրոնում Էջմիածինն էր՝ իր քաղաքապետով, բողոքի ակցիաներով, Արթուր Ասատրյանն՝ իր գործունեությամբ և վերջինի ձերբակալությունը:

Թեմայի մասին մանրամասն՝ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930