Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչով էր զբաղված ռազմական ոստիկանությունը, երբ զինվորին հասցեագրված օգնությունը մարդիկ մեջ-մեջ էին անում. «Ժողովուրդ»

Հունիս 19,2018 12:44

Հունիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատնից հայտնաբերվել էին ապրիլյան քառօրյա պատերազմին դպրոցականների, կազմակերպությունների կողմից ուղարկված օգնության արկղերը։

Սակայն մինչ այս բացահայտումը դեռեւս 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, հրապարակվեցին տեղեկություններ, որ զինվորներին ուղարկված օգնությունը՝ հագուստը, ուտելիքը, նաեւ գումարները, տեղ չեն հասնում։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՌՈ նախկին պետ Սամվել Ղուկասյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչով էին նրանք զբաղված, երբ զինվորին հասցեագրված օգնությունը մարդիկ մեջ-մեջ էին անում, ի պատասխան՝ Սամվել Ղուկասյանը հայտնեց, որ իրենց ֆունկցիայի մեջ չի մտել, որ վերահսկեն, թե ուր է գնացել այդ օգնությունը, իրենք կատարել են իրենց հրահանգված աշխատանքները, իսկ այդ ամենի վերահսկողությունն իրենց գործառույթների մեջ չի եղել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930