Խորհրդարանում Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալու ԱԺ որոշման հարցն է:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի անունից հայտարարեց, որ դատախազի ներկայացրած երկու միջնորդություններին էլ կողմ են քվեարկելու. «Հարգելով անմեղության կանխավարկածը, ամբողջ դատաքննության ընթացքին պետք է լինենք հետեւողական: Օրենքի ամենախիստ ձեւով պետք է հանցագործները պատժվեն, դա անբեկանելի է: Հանցանք կատարողները, անկախ իրենց անցյալից, զբաղեցրած դիրքից ու ձեռքբերումներից չպետք է պաշտպանվեն»:
Քիչ անց փակ, գաղտնի քվեարկությամբ պատգամավորները իրենց համաձայնությունը պետք է տան Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ կողմ կամ դեմ քվեարկելով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ