Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 19,2018 11:54

«Ինչպե՞ս եղավ, որ առաջնագիծ` դպրոցական երեխաների ուղարկածը, հայտնվեց «մարադյոռ» Մանվել Գրիգորյանի առանձնատանը»,- հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ այս եւ շատ այլ հարցերի պատասխաններ հասարակությունը պետք է ստանա:

«Ծառուկյան» դաշինքն իր հերթին պահանջելու է, որ «այս կեղտոտ զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց արժանի պատիժը»:

Լրագրողների հարցերին`արդյոք այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն պատասխանատու չէ այս ամենի համար, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն երեկ ճիշտ դիրքորոշում որդեգրեց: Կարծում եմ, որ անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, մի հարցում մենք ունենք համազգային կոնսենսուս՝ զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան: Այստեղ մենք ունենք քաղաքական կոնսենսուս»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը միասնական կքվեարկի այս հարցում`Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: «Որեւէ մեկը, ով կփորձի այսօր ԱԺ ամբիոնից արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել, հավասարապես կրելու է այս «մարադյոռության» պատասխանատվությունը»:

Լրագրողները հետաքրքրվեցին`ինչո՞ւ այս նիստին չի մասնակցում Գագիկ Ծառուկյանը: «Հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի, Ծառուկյանի այսօր այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվեր նաեւ հանրության կողմից: Ուստի, Ծառուկյանը. որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի»:

Հիշեցնենք, խոսքն այն մասին է, երբ 2015 թվականին ՀՀԿ-ն որոշեց քաղաքական հաշվեհարդար տեսնել Գագիկ Ծառուկյանի հետ, այդ շրջանում, ի թիվս այլ որակումների, ՀՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանին «Դոդի Գագո» անվանեցին: ՀՀԿ խորհրդի այդ նիստում սուր ելույթ ունեցավ նաեւ Մանվել Գրիգորյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=8vYSGz7oRws

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930