Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանի կոչը՝ «Բանակից ինչ գողցել եք, ինչ տարել եք ձեր տները, խելոք տարեք հետ տվեք, թե չէ չեք մարսելու»

Հունիս 19,2018 11:43

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը իր կոշտ գնահատականը տվեց ընկերոջ՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքների, ԱԱԾ բացահայտումների հետ կապված:

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը այնքան բորբոքվեց, որ հուզվեց: Նա ասաց, որ ահավոր հիասթափված է ոչ միայն ընկերոջից, այլեւ առհասարակ մարդկանցից. «Ես էնքան հիասթափված եմ, լսեք, աշխարհում ամենավատ բանն է, երբ որ հարազատ մարդու ես կորցնում, դրանից վատ բան աշխարհում գոյություն չունի»:

Հարցին՝ ԱԱԾ-ի նկարահանումների ժամանակ տեսանք, որ երգիչ Արամ Ասատրյանի մեքենան էլ էր Մանվել Գրիգորյանի ավտոպարկում, դուք գիտեի՞ք դրա մասին՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ մեքենա, ես չեմ իմանում, չեմ կարա սուտ խոսամ»:

Սարոյանն ասաց, որ զարմացած է՝ ախր Մանվել Գրիգորյանը ֆիրմաներ ուներ, աշխատում էին, այսինքն, գողության կարիք չուներ. «Շուկաներ ուներ, ամեն ինչ ուներ, Մանվելն ի՞նչ չուներ, արա՛, Մանվելը մնացել էր էդ տուշոնկի՞ն: Պետությունն ամեն ինչ մեզ տվել ա, ինձ՝ գինու գործարան, իրան՝ շուկա, հացի փուռ, ամեն ինչ տվել ա: Խի էս պետությունը մեզ թողել ա սովա՞ծ, որ մենք պտի գնայինք տուշոնկա գողնայինք: Ամոթ չէ՞ր բա, էսի խայտառակություն ա, խայտառակվեց, պրծավ, էլ ինչի՞ մասին ա խոսքը»:

Հարցին՝ դուք ի՞նչ եք մտածում, Մանվել Գրիգորյանը սա կարո՞ղ էր մենակ անել, չի՞ արել ՊՆ նախարարի, Սերժ Սարգսյանի հետ, նրանց իմացությամբ՝ Սարոյանը բորբոքվեց. «Հարցերն իրանց տվեք, ես էլ սրանց սաղին…ես էլ ոչ մեկի տեղ պատասխան չեմ տալու, եթե տեսաք մեկին հելա պադերժկա արեցի, ամոթ ընձի: Ես էլ ո՞ւմ վրա հույս դնեմ: Էն մարդը, ով որ ինձ հելե երդումա կերել՝ ով զինվորի հացը ուտի, հացին կպնի ու վերջում հելնենք սրա վրեն, ես էլ ո՞ւմ հելնեմ պադդերժկա անեմ: Հիմա ասում եմ բոլորին, թող լսեն՝ բանակից ինչ գողցել եք, ինչ տարել եք ձեր տները, բերեք հետ տաք բանակին, նայեք Մանվելին, ձեզ խղճացեք,, ցեպոչկով գալու ա ձեր տները, խելոք տարեք հետ տվեք, թե չէ չեք մարսելու, վսյո՛»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930