Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իրավիճակում Արա Բաբլոյանի նախաձեռնությունը չի ընկալվում. «Ժողովուրդ»

Հունիս 19,2018 11:27

Արա Բաբլոյանի նախաձեռնությունը լավն է, շատ լավը, բայց միաժամանակ բավական ուշացած։ Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ թավշյա հեղափոխության ժամանակ էր հայտարարել ԸՕ-ում փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու եւ դրանից հետո արդեն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը ձեռնամուխ է եղել այդ գործընթացին։ Տեւական ժամանակ է՝ ԸՕ նախագծի տարբերակի վրա սկսվել են աշխատանքները, այն համակարգում է Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը։

Այնպես որ, այս իրավիճակում Արա Բաբլոյանի նախաձեռնությունը չի ընկալվում, եւ հազիվ թե խորհրդարանական մյուս ուժերն այդ առաջարկը խանդավառությամբ ընդունեն։ Բայց Բաբլոյանն այս իրավիճակում ստիպված է գնալ նման քայլի, որպեսզի ՀՀԿ-ն փորձի ցույց տալ, թե որպես քաղաքական ուժ դեռ գոյություն ունի։ Ավելին՝ փորձում են ցույց տալ, թե ոչ միայն դեմ չեն ԸՕ փոփոխություններին, այլեւ, ընդհակառակը, հենց իրենք են այդ փոփոխությունների շուրջ քննարկումները նախաձեռնողը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930