Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը ընենց քֆուրներ ա կերել…ո՞նց կարար հերոսից դառնար տուշոնկա գողցող». Սեյրան Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Հունիս 19,2018 11:21

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումսների մասին հարցին՝ տեղյա՞կ եք եղել, որ ձեր ընկերը նման բան է արել՝ պատասխանեց. «Մի քանի ամիս առաջ բոլորդ հիշում եք, որ ասեցի՝ ով զինվորի տուշոնկեն գողացավ, եթե դատախազը չպատժի, Աստված ա պատժում: Մանվելը որ իմ ասածը՝ իրա ընկերոջ ասածը լսեր, կամ էդ կբաժներ ԵԿՄ-ի սոված ժողովրդին, կամ կթափեր էն կողմ: Հիմա իրա վատը գիտե՞ս ինչն ա, հիմա հա՛մ Աստվածն ա պատժում, հա՛մ դատախազը: Ո՞նց կարայի ես տեղյակ լինեի, երբ որ էդ աշխարհի ամենավատ բանն ա»:

Սարոյանը կոչ արեց, ով որ բանակից «տուշոնկա ա գողցել», թող հետ տա բանակին. «Երեխեք, ապրիլյանի ժամանակ սաղդ էլ հիշում եք, ես Քելբաջարում եմ եղել, Մանվելը՝ Հորադիզում, այսինքն, ես էս ծերն եմ եղել, Մանվելը՝ էն ծերը: Էնքան հեռու ա, սաղդ էլ գիտեք»:

Հարցին՝ ձեր մտքով չի՞. Անցել, որ ինքը կարող էր զինվորի ուտելիքը վերցներ՝ Սարոյանը պատասխանեց. «Հիմա ինքը իմ երեսին ո՞նց ա նայելու, որովհետեւ ինքը ընենց երդումներ ա կերել, ընենց քֆուրներ ա կերել՝ ով որ զինվորի հացը գողնա…»:

Սեյրան Սարոյանն ասաց, որ «զենք ա, բան ա, սաղս էլ կարանք գողնանք, էլի, բայց զինվորի հա՞ց»:

Սարոյանն ասաց, որ ինքը մեռած էր, թաղած չէր. «Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողցողի, խի Մանվելն ի՞նչ չուներ, ի՞նչ, ի՞նչն էր պակաս»:

Նա ասաց, որ «Մանվելի աջ ձեռը չի իմացել ձախ ձեռն ինչ ա անում, ինքը էնքան փակ մարդ էր, ես ո՞նց կարայի իմանայի, իրա երեխեքը չգիտեն սկի»:

Նա կատարվածը խայտառակություն որակեց: Խոսելով Մանվել Գրիգորյանի նամակի մասին, որ իր անունը վերականգնելու է՝ Սեյրան Սարոյանը տոնը բարձրացրեց՝ «էլ ի՞նչ պատիվ, Զատիկից հետո էլ ի՞նչ կարմիր ձու, հո ասելով չի, հիմա թող հելնի իրան ճղի ասի, թե տուշոնկեն սենց եկավ մեր տուն, մեկը եկավ թափեց, էլ ի՞նչ, էդ երեխեքի նամակներին ի՞նչ ա պատասխանելու…ո՞ւմ մտքով կանցներ, որ ինքը էդքան կցածրանար»:

Նա վստահեցրեց, որ եթե շուտ իմանար Գրիգորյանի արածների մասին, վաղուց նրան խայտառակ արած կլիներ: Նա ասաց, որ եթե իր հերն էլ նման բան արած լիներ, անգամ իր հորից կհրաժարվել, էլ Մանվել Գրիգորյանի հետ ո՞նց կարող է շփվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Եզն որ ընկնում է, դանակավորները շատանում են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930