Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի ամառանոցի պահեստարաններում հայտնվածը չէր կարող գալ առանց քաղաքական համաձայնության կամ հովանու. «Ժամանակ»

Հունիս 19,2018 11:08

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալ Մանվելի ամառանոցում ԱԱԾ բացահայտումները երրորդ հանրապետության խոշոր կոռուպցիոն սկանդալն են: Հստակեցման կարիք ունի իհարկե՝ առա՞յժմ խոշորն են, այսինքն՝ մինչ ա՞յժմ բացահայտվածների շարքում, թե՞ խոսքը վերաբերում է մի գործի, որը, այսպես ասած, կծիկի ծայրն է, և այն քանդելը արդեն, ըստ էության, տեխնիկական խնդիր է կամ ինչպես թևավոր դարձած խոսքն է ասում՝ «ուչաստկովիի մակարդակի գործ»:

Կասկած լինել չի կարող, որ գեներալ Մանվելի ամառանոցի պահեստարաններում հայտնվածը չէր կարող գալ առանց քաղաքական համաձայնության կամ հովանու: Բանն այն է, որ խոսքը միայն ծավալների մասին չէ, այլ բնույթի: Այսինքն՝ գողացվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եկածը կամ հավաքվածը: Այսինքն՝ գողություն է կատարվել մի ժամանակահատվածում, երբ ամեն ինչ, ըստ էության, պետք է որ լիներ խոշորացույցի ներքո, գերուշադիր և աչալուրջ հայացքի ներքո, որովհետև պատերազմ էր, և այդ պատերազմում մեր դիմադրունակությունը կախված էր ինչպես յուրաքանչյուր կյանքից, որոնցից ավելի քան 100-ը մենք չկարողացանք պահել, այնպես էլ կախված էր յուրաքանչյուր միավորից, ռեսուրսից, արկղից, արկից և այլն:

Ըստ այդմ՝ այստեղ առաջանում է ոչ միայն տանողի բարոյական և իրավական վարքագծի հարցը, այլ նաև թույլ տվողի և առաջին հերթին՝ նաև թույլ տվողի, որովհետև դա, ըստ էության, հավասարազոր էր սահմանը պահելուն: Այսինքն՝ քառօրյա պատերազմում կամ դրանից հետո զինվորի համար նախատեսվածը տանելը, ըստ էության, նշանակում է դիրք հանձնել՝ անկախ, թե ինչ են տարել: Ըստ այդմ՝ ինչ-որ մեկը չի պահել դիրքը, այս դեպքում թիկունքի: Հետևաբար, կա՛մ ինչ-որ մեկը ցուցաբերել է հանցավոր, ազգային անվտանգությանը սպառնացող անփութություն, կա՛մ տեղի է ունեցել գլոբալ դավադրություն, և «սահմանը» բացվել է այս դեպքում Մանվելի առաջ: Հետևաբար, իրավիճակը պետք է գնահատվի նաև այս տրամաբանությամբ, և այդ դեպքում գուցե արդեն բոլորովին այլ մանրամասներ ի հայտ գան ոչ միայն տվյալ գործով գողությունից, այլ ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմից և շատ ու շատ այլ գործերից:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930