Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի մեղսակիցների անունները

Հունիս 19,2018 14:54

Նախանձելի միասնություն. Մանվել Գրիգորյանի հետ պետք է պատասխան տան բոլոր հանցակից-մեղսակիցները` պնդում են բոլորը, այդ թվում՝ հանրապետականները: Դրա համար պետք է հիշել, թե ինչ են գտել Մանվել Գրիգորյանի տնից, պահեստից: Գտել են ապրիլյան պատերազմից հետո զինվորին ուղարկված պահածոներ, հագուստ, դեղամիջոցներ:

Ապրիլյան պատերազմից հետո օգնությունն այնքան շատ էր, որ Հայաստանում եւ Արցախում ձեւավորվեցին օպերատիվ շտաբներ՝ այդ մեծ հոսքը կառավարելու եւ հասցեական տեղ հասցնելու համար: Այդպես էլ ցուցադրվեց: Տեսանք, թե ինչպես է օգնությունը մեծ բեռնատարներով ուղեւորվում Արցախ: Տեսանք, որ ոստիկանությունն ուղեկցում էր բեռնատարների շարասյունը: Ակնհայտ է, որ Մանվել Գրիգորյանի պահեստում ոչ թե մեկ-երկու տուփ պահածո էր, այլ մի քանի բեռնատար զինվորի բաժին: Ուրեմն Երեւանից դեպի Արցախ ուղեւորված բեռնատարներից մի քանիսը ճանապարհից շեղվել եւ գնացել են Մանվել Գրիգորյանի տուն:
Օպերատիվ շտաբը հրապարակային է աշխատել, բոլորը գիտեն, թե ով ինչի համար է պատասխանատու եղել: ԱԱԾ հատուկ գործողության կարիք չկա: Պետք է հարցեր տալ օպերատիվ շտաբի անդամներին, բեռնատարների շարասյունը ուղեկցած ոստիկաններին: Օրինակ՝ հարցնել. այսինչ օրը քանի՞ մեքենա է դուրս եկել Երեւանից, նույն օրը քանի՞ մեքենա է հասել Ստեփանակերտ, ի՞նչ էիք անում, երբ որոշ մեքենաներ շեղվում էին երթուղուց, չե՞ք տեսել, քնա՞ծ էիք, հաճա՞խ եք քնում հրաման կատարելիս, մեքենաների շեղվելը չտեսնելու հրաման ստացե՞լ եք, ումի՞ց, քանի՞ անգամ, ընդամենը քանի՞ մեքենա է շեղվել եւ այլն:
Այս հարցերի պատասխանները պետք են իրավապահներին օբյեկտիվ, համակողմանի եւ ամբողջական քննության համար: Որոշ հարցերի կարող են պատասխանել ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ՝ զինվորին հասանելիք օգնութունը տեղափոխող բեռնատարներին ուղեկցող ոստիկանների ղեկավարը այժմ գործազուրկ Վլադիմիր Գասպարյանն էր, պաշտպանության նախարարը այժմ գործազուրկ Սեյրան Օհանյանն էր, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը այժմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, Գլխավոր շտաբի պետը Յուրի Խաչատուրովն էր, նախագահը այժմ գործազուրկ Սերժ Սարգսյանն էր եւ այլն: Ցուցակը շարունակեք ինքներդ:

Եվ եթե հանկարծ պարզվի, որ «բանակի միակ թալանողը» Մանվել Գրիգորյանն է` ապրիլյան քառօրյա պատերազմով ի հայտ եկածով հանդերձ, իսկ մնացյալ բարձրաստիճանները` Հայկազ Բաղմանյան, Յուրի Խաչատուրով, Մովսես Հակոբյան եւ այլն, շարունակելու են պաշտոնավարել եւ հանգիստ ապրել, ապա երիցս ճշմարիտ կլինի Արմեն Աշոտյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

19.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930