Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան. «Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը չի իմացել». «Հրապարակ»

Հունիս 19,2018 10:53

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանի համար էլ անհնար է երկու բառով խոսել կատարվածի մասին։

«Գիտե՞ք ինչ, հա, շոկի մեջ կարող են լինել բոլորը։ Բայց ես չեմ կարծում, որ դա շատ մեծ բացահայտում էր բոլորի համար, էնպես չէր, որ իրենից անսպասելի էր։ Հա, միգուցե դա էր անսպասելի։ Այսինքն՝ էն շոկային մասը, որը որ տեսանք։ Բայց, միեւնույն է, ինքը կար, որ իր վրա ինչ-որ օրինակներ էին բերում, երեխաներին ինչ-որ բաներ էր ծառայում եւ այլն։ Դուք պատկերացնո՞ւմ եք էն երեխաների վիճակը, որ հիմա իրենց նամակները տեսնում են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դժվար է էդ երեխային համոզել, որ ընդհանուր էդպես չէ, սա մասնավոր դեպք է, որ, միեւնույն է, դու արա, քո երկիրն է»,- ասաց Հրանտ Թոխատյանը։

– Պարոն Թոխատյան, կարծում եք միայնա՞կ է այդ ամենն իրագործել Մանվել Գրիգորյանը։ Ովքե՞ր կարող էին մասնակից լինել, իմանալ…

Շատերը, գիտե՞ք, հիմա դժվար է ասել՝ ովքեր կարող էին իմանալ։

-** Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր տեղյակ լինել այդ ամենից։**

Ես կարծում եմ կամ ուզում եմ գոնե կարծել, որ էն գողոնը, որը մենք տեսանք, այսինքն՝ այն, ինչը որ ամենաշոկայինն էր, ուզում եմ հույս ունենալ, որ չի իմացել։ Իսկ ընդհանրապես, իր էության եւ իր տեսակի մասին որ տեղյակ չլիներ, չեմ կարծում, ո՞նց կարար տեղյակ չլիներ, ավելի շատ մարդկանց հետ էր շփվում։

– Որպես մտավորական՝ ուզում եմ մթնոլորտը գնահատեք։ Մենք տարիներ շարունակ նախորդ իշխանությունների օրոք գրում էինք, ասում էին՝ չկան փաստեր։ Հիմա փաստերը հայտնաբերվեցին, սա ինչպե՞ս մեկնաբանենք, այսինքն՝ ինչ-որ մեկն այդ կամքը ցուցաբերեց, ու գտա՞ն փաստերը։

Այո, մտածելակերպ փոխվեց։ Եկավ էն սերունդը, որի մասին երկար տարիներ բոլորս խոսում էինք։ 25 տարի բեմի վրա, ներկայացումների մեջ ես դրա մասին էի խոսում, որ պետք է գա նոր սերունդը՝ ուրիշ մտածելակերպով, մերը հին է, փոխկապակցվածություն կար։

– Կկարողանա՞ն մինչեւ վերջ գնալ նոր իշխանությունները, եւ արդյոք այս շղթան վտանգավոր մի եզրագծի չի՞ հասնի։

Բնականաբար, վտանգավոր է։ Գիտե՞ք ինչ, եթե եկանք-հասանք էս օրվան, ուրեմն ես կարծում եմ, որ էդ ցանկությունն էնքան մեծ է, որ իրենք կգնան դեպի առաջ, այսինքն՝ էդ բացահայտումները կտանեն մինչեւ վերջ։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930