Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երրորդ անգամ է, որ կաթ արտադրողները բողոքի են դուրս գալիս ու կառավարության ներկայացուցչի կողմից «հարցը քննարկվում է»-ից բացի, որևէ այլ պարզաբանում չեն ստանում. «Ժամանակ»

Հունիս 19,2018 10:37

Հունիսի 18-ին կաթ արտադրողները կառավարության շենքի առաջ վերսկսեցին բողոքի ակցիան վերամշակողների կողմից կաթի մթերման գների իջեցման դեմ: Մարդիկ, հատկապես գյուղատնտեսության ոլորտը ներկայացնողները, ոգևորված հեղափոխության հաղթանակով մի քիչ շտապողականություն են դրսևորում, դրանով իսկ խանգարում են կառավարությանը, որոշակի դեպքերում փակուղու առաջ կանգնեցնելով նրան: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլոր հարցերը միանգամից չէ, որ հնարավոր է լուծել: Դա պետք է հասկանան, և ըստ այդմ վերաբերմունք դրսևորեն բոլորը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մի շարք սկզբունքային հարցերում, կառավարությունն էլ ճիշտ դիրքորոշում չի դրսևորում: Կառավարությունը, այս դեպքում գյուղնախարարությունը, ուղղակի պարտավոր է մշտական կապի մեջ լինել արտադրողների հետ և շփումների ընթացքում, նաև հեռուստաէկրանից, դժգոհողներին, խնդիր ունեցողներին հավաստիացնել հարցերը համատեղ քննարկելու և հնարավորության շրջանակներում լուծումներ տալու իրենց պատրաստակամության առումով:

Մինչդեռ վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է, որ կաթ արտադրողները բողոքի են դուրս գալիս ու ինչպես իրենք են նշում, այդ ժամանակահատվածում կառավարության ներկայացուցչի կողմից «հարցը քննարկվում է»-ից բացի, որևէ այլ պարզաբանում չեն ստանում: Տրամաբանական է, որ հունիսի 18-ին գյուղացիների պահվածքն առաջին օրվա «հավատով լին» չէր ու ավելի զայրացկոտ էր: Նրանք հարցեր են բարձրացնում, որ, տրամաբանորեն, առաջին հերթին պետք է հետաքրքրի նախարարությանը. «եթե վերամշակողները իջեցնում են կաթի մթերման գինը, ապա տրամաբանորեն պետք է նվազեցնեն նաև կաթի վաճառքի գինը, մինչդեռ նման բան չկա»: Կհետևի, որ այդ իջեցման հաշվին նրանք գերշահույթ են ապահովում:

Այս պարագայում լուրջ անելիք ունեն սննդի անվտանգության ծառայությունն ու տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Միանշանակ է, որ դեռ այսօր էլ շուկայում եղած կաթնամթերքի որոշ մասը կաթի փոշուց է պատրաստված, մյուս կողմից էլ, գյուղացուց լիտրը 100-140 դրամով գնելով, մշակողը ևս 30-40 դրամ ծախս անելուց հետո լիտրը 350-450 դրամով կաթ է վաճառում: Եթե մինչև հեղափոխությունը նախարարության, ՍԱՊԾ-ի, ՏՄՊՊՀ-ի գործառույթները այդ ամենն «օրինականացնելն էր», ապա հիմա իրավիճակը գլխիվայր փոխվել է և այս ծառայությունների պահվածքից զգացվում է, որ նոր իրավիճակում սրանք չեն կարողանում ճկունություն ցուցաբերել ու համապատասխան վերաբերմունք դրսևորել: Այս անցուդարձին նրանք անհաղորդ են ու նրանց այդ պահվածքն անհանգստացնող է:

Նարեկ Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930