Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը եւ օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ

Հունիս 19,2018 01:35

«Կոչ ենք անում ձեզ աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին», – այսպես են սկսել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյին ուղղված իրենց նամակըՄիացյալ Նահանգների կոնգրեսականները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:

Կոնգրեսականների խոսքով, ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը եւ Հայաստանի ողջ բնույթը»:

«Այս հնարավորությունն իր մեջ սակայն զգալի ռիսկեր է պարունակում, եւ մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը՝ օգնելով ամրապնդել Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական հաստատությունները, աջակցելով Հայաստանի կողմից ընտրված քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը», – նշված է նամակում: Կոնգրեսականների կարծիքով, ԱՄՆ-ի օգնությունը հատկապես էական է անցումային շրջանում, երբ կառավարությունն ու քաղաքացիները միասին փորձում են հաղթահարել կոռուպցիոն անցյալը:

Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը եւ օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ: Նամակը ստորագրած 25 կոնգրեսականների թվում են Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, ինչպես նաեւ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Էլիոթ Էնգելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930