Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական ծառայության հնաբնակներից մնաց մեկը

Հունիս 19,2018 00:10

Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, համակարգի երկարամյա ծառայող Արսեն Աֆրիկյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացանք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կայքէջից:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին վարչապետի որոշմամբ ՔԿՀ ծառայության նախկին պետ Ռաֆայել Հովհաննիսյանին փոխարինել է «Արթիկ» ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մխոյանը: Վերջինս ունի նոր տեղակալներ։

Արդարադատության նախարարի հրամանով` «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Մանուկ Միքայելյանը նշանակվել է ՔԿՀ ծառայության պետի առաջին տեղակալ։

Տեղակալներ են նշանակվել ՔԿՀ ծառայության կազմ-վերլուծական եւ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Հայկ Քոչինյանը, ՔԿՀ ծառայության պահպանության ապահովման բաժնի պետ, գնդապետ Վարդգես Ծաղիկյանը։

Միակ հնաբնակը գնդապետ Վարուժան Մելքոնյանն է, որը 2009թ-ից ՔԿՀ ծառայության պետի տեղակալն է եւ վերանշանակվել է նույն պաշտոնում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հունիսի 18-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ հունիսի 15-ի հրամանով նշանակված ծառայության պետի տեղակալներին՝ շնորհակալություն հայտնելով ծառայության պետի նախկին տեղակալներին իրենց աշխատանքի և նվիրվածության համար. «Հանդիպման ընթացքում Արտյոմ Մխոյանն անդրադարձավ ծառայությանը վերաբերող կարևորագույն հարցերին և գործառույթներին, մասնավորապես շեշտադրեց կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները»:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930