Այս պահին Վոլգոգրադում Թունիսի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնության խմբային խաղում պարտվում է Անգլիայի հավաքականին:
Խաղից առաջ Евро-Футбол.Ру-ի թղթակիցը Թունիսի՝ Սաֆա անունով մի աղջկա հետ զրուցելով պարզել է, որ ցերեկվա արեւային եղանակն իր համար սովորական է, սակայն երեկոյան փչող սառը քամուց մրսում է: Վոլգոգրադը նրան դուր է եկել, սակայն մոծակները խանգարում են քաղաքում շնչել, ծանոթանալ գեղեցիկ վայրերին: Շարունակելով գեղեցկության թեման՝ աղջիկը նկատել է, որ ռուս տղաները բավականին գեղեցիկ են, սակայն ոչ այնքան կրքոտ ու համարձակ: «Նրանք պետք է սովորեն մեր տղաներից», -ասել է Սաֆան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ