Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի հոգեբույժն արդարացվեց

Հունիս 18,2018 22:35

Իջեւան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Համլետ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես հոգեբույժ-նարկոլոգ, այդ ԲԿ-ում իրեն հատկացված մասնաբաժնի իր աշխատասենյակի դարակում պաhել է զգալի չափերով հոգեմետ նյութեր, որոնք 2017թ. հուլիսի 3-ին հայտնաբերվել են ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից:

Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը») եւ 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, որոնք կատարվել են խոշոր չափերով»):

Հ. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հունիսի 11-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով եւ 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Հ. Հարությունյանին արդարացնել`նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930