Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ծանրամարտը վերադառնում է միջազգային ասպարեզ

Հունիս 18,2018 22:12

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել է, որ միջազգային ֆեդերացիայի 18  պահանջներից 12-ը կատարվել է, իսկ մնացածը կատարման փուլում են: Վճարվել է նաեւ $ 50 հազար տուգանքը, եւ մեր ֆեդերացիան IWF-ի որոշմամբ վերադառնում է միջազգային ասպարեզ:

Մասնագետը տեղեկացրել է, թե  ֆեդերացիայի գործունեությունը մեկ տարով կասեցնելը չի անդրադարձել մեր մարզիկների վրա, եւ ինքը մտադիր է նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում (այն կանցկացվի 10 քաշային կարգում, 7-ը՝ օլիմպիական) եւ օլիմպիական խաղերում ապացուցել, թե  որքան ուժեղ է հայկական ծանրամարտը, չնայած իրենց քննադատում են:

«Մինչեւ աշխարհի առաջնությունը մեր ծանրորդները պայքարելու են Պատանեկան օլիմպիական խաղերի երկրորդ ուղեգրի համար (տղաներն արդեն մեկը ունեն), մասնակցելու են մինչեւ 15 տարեկանների եւ 15-ից բարձր, մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններին», – ասաց պարոն Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930