Aysor.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։
«Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։
Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության ընթացքում։
Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Չմոռանանք, որ Երկրապահ կամավորական միությունը կար, մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։
Քանի որ չունեմ որևէ ցանկությունը խոչընդոտվելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ», – գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։
Նախ դու նամակ չես կարող գրել ու հետո հեքիաթներիդ լսելու ժամանակները անցել են, դու հայ մարդու արժանապատվությանն ես մեծ հարված հասցրել, տասնյակ մայրերի, հայրերի և ամենաահավորը երեխաների հոգու գրածը մեկ ակնթարթում պղծել ես քո անբացատրելի ընկալումներով, ես նույնիսկ զարմանում եմ քո ընտանիքի ու շրջապատի վրա, արդյոք մեկը չգտնվեց որ քո նմանին ասեր լավ մանվել բեր վերադարձնենք գոնե նամակները զինվորին, ախր նորմալ մարդու ուղեղում չի տեղավորվում այս ամենը..