Հունիսի 16–ին Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։
Միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսված են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարներիցուցահանդեսներ, ինչպես նաև Արցախի մասին պատմող վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ:
Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտականներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մարտիգի քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գաբի Շարուն, ԱԺ պատգամավոր Պիեր Դարևիլը, Բուշ դյու Ռոնի նահանգային խորհրդի անդամներ, Մարտիգի հայկական միության նախագահ Գրեգուար Մինասյանը, գործարարներ, հայ համայնքային կառույցների, հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ